Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել

14 Հունիսի 2026, 10:56

Սպորտ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից Արսեն Հարությունյանը հաղթանակով է նշել իր նորամուտը Real American Freestyle (RAF) լիգայում։

Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող RAF 10 մրցաշարի նախնական քարտում հայ ըմբիշը տեխնիկական առավելությամբ գերազանցել է Պուերտո Ռիկոն ներկայացնող Քելեբ Սմիթին։

Գոտեմարտն ավարտվել է երկրորդ մրցափուլում՝ 14։4 հաշվով։ Թեև պուերտոռիկացին մեկնարկում բավականին ակտիվ էր և կարողացավ արագորեն 4 միավորի առավելություն ստանալ, Հարությունյանը ցուցաբերեց կամային բարձր որակներ։

Հայ մարզիկը ոչ միայն հավասարեցրել ե հաշիվը, այլև ամբողջությամբ իր վերահսկողության տակ ե վերցրել գոտեմարտի ընթացքն ու վստահորեն հասել ժամանակից շուտ հաղթանակի։