Արտակ Մալումյան․ Միջազգային ճանաչում ձեռք բերած մարզիկը

05 Մայիսի 2024, 23:30

Հայեր

Մայիսի 5-ը բռնցքամարտիկ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի չեմպիոն և փոխնախագահ Արտակ Մալումյանի ծննդյան օրն է:

Արտակ Մալումյանը ծնվել է 1981թ. մայիսի 5-ին Կիրովականում (այժմ ՝ Վանաձոր): Ավարտել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը:

Ստացել է ֆիզիկական կուլտուրայի մանկավարժի, բռնցքամարտի մարզչի որակավորում: Ինստիտուտից հետո երկու տարի ծառայել է ՀՀ Զինված ուժերում, ներկայացրել բանակի կենտրոնական մարզական ակումբը:

Մալումյանը միջազգային մակարդակով լայն ճանաչում է ձեռք բերել 1998թ. մրցաշրջանում՝ ընդգրկվելով Հայաստանի հավաքականի կազմում և հանդես գալով Բուենոս Այրեսում կայացած պատանիների աշխարհի առաջնությունում:

1999թ. մինչև 67 կգ քաշային կարգում ռաեկում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ, բռնցքամարտ անցկացրել Աթենքի Ակրոպոլիսի Գավաթում:

2001թ. կիսածանր քաշային կարգում հաղթել է Հելսինկիում կայացած Gee-Bee միջազգային մրցաշարում:

Մալումյանը մարզական կարիերայում մեծ հաջողությունների է հասել 2005 թվականի մրցաշրջանում, երբ Մանյանում կայացած աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել կիսածանր քաշային կարգում ՝ կիսաեզրափակչում 10: 20 հաշվով:

Արտակ Մալումյանը մի քանի տարի զբաղեցրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը: