«Արտեկ»-ում Հայաստանից մեկնած երեխաները քոչարի են պարել
09 Հունիսի 2025, 10:54
Հայաստանից 10 տաղանդավոր երեխաներ «Արտեկ»-ում կայացած ստեղծագործական երեկոյին ներկայացրել են հայկական «Քոչարի» պարը և այլ ազգագրական պարեր:
Նշենք, որ Հայաստանի 10 երեխա մեկնել է Ղրիմ՝ մասնակցելու հանրահայտ «Արտեկ» մանկական կենտրոնի 100-ամյակին նվիրված հոբելյանական հերթափոխին։ Մեծամորից, Ալաշկերտից և Ալավերդիից երիտասարդ մասնակիցները դարձել են «Արտեկի մարդիկ» մրցույթի հաղթողներ և մեկնել են մանկական կենտրոն «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի աջակցությամբ։
Հիշեցնենք նաև, որ հայ պրոդյուսերենր Արմեն Անանիկյանն ու Կարեն Զախարովը նկարահանում են «Արտեկ. դարերի միջով» ֆիլմը, որում նկարահանվել են Ռոման Պոստովալովը, Միխայիլ Գալուստյանը, Վիտալի Գոգունսկին, Դմիտրի Միլլերը, Տիմոֆեյ Պոպովիչը, Ալյա Մայերը, Օլգա Կրասկոն, Սերգեյ Բատալովը և այլք:
Ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի հունիսի 12-ին՝ լեգենդար «Արտեկ» մանկական ճամբարի 100-ամյակի տոնակատարության օրը: