Արտյոմ Օհանովն ընդգրկվել է «Matter at Radiation and Extremes» միջազգային գիտական հանդեսի խմբագրական խորհրդի կազմում

29 Ապրիլի 2025, 10:56

Հայեր

Հայտնի ռուս գիտնական, բյուրեղագետ-տեսաբան, հանքաբան, քիմիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Արտյոմ Օհանովն ընդգրկվել է «Matter at Radiation and Extremes» միջազգային գիտական ամսագրի խմբագրական խորհրդում:

Այս մասին գիտնականը գրել է տելեգրամյան իր ալիքում և հրապարակել ծանուցագիր։