Աշխաբադում տեղի կունենա Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

01 Դեկտեմբերի 2023, 14:15

Մշակույթ

Դեկտեմբերի 1-ին Թուրքմենստանի ազգային կոնսերվատորիայի մեծ դահլիճում տեղի կունենա 20-րդ դարի հայ և խորհրդային ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված համերգ։

Ինչպես հայտնում է turkmenportal․com-ը, համերգի ծրագրում ընդգրկված են կոմպոզիտորի վոկալ և գործիքային հանրահայտ ստեղծագործությունները, որոնցից մի քանիսը կհնչեն նոր գործիքավորմամբ:

Համերգին կմասնակցեն կոնսերվատորիայի դասախոսներ և ուսանողներ: