Ազատամուտ-Իջևան ճանապարհից դիմակավորված իրավապահները բերման են ենթարկել Newday.am կայքի օպերատորին

27 Ապրիլի 2024, 18:47

Քաղաքականություն

Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին։ Լրագրողներն ամոթանք են տալիս համազգեստով անձանց․ «10 հոգով հարձակվել եք մի տղայի վրա, դուք տղամա՞րդ եք»։

Քիչ առաջ Երևան-Թբիլիսի ճանապարհի Դեբետ գյուղի հատվածում բերման են ենթարկել «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին: