Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի

05 Մայիսի 2024, 10:10

Քաղաքականություն

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը, որը նախօրեին քայլերթով Կիրանցից հասել էր Հաղարծին, այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Նշենք, որ Հաղարծինի վանքը լեփ լեցուն է մարդկանցով, շատերը նույնիսկ դրսում են կանգնած՝ ներսում տեղ չլինելու պատճաառով:

Պատարագից հետո «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կշարունակի քայլերթը դեպի Երևան: