Բաքվում կալանավորված ռուս մասնագետները դատապարտվել են 3 տարվա ազատազրկման

14 Մայիսի 2026, 15:27

Քաղաքականություն

Անցյալ ամռանն Ադրբեջանում ձերբակալել էին մի խումբ ռուսաստանցիների՝ Իրանից թմրանյութեր տեղափոխելու և կիբեռխարդախություն կատարելու կասկածանքով։

Բաքվում արդեն 3 դատավճիռ է կայացվել կիբեռհանցագործության մեղադրանքով կալանավորված ռուսաստանցի ՏՏ մասնագետների նկատմամբ։ Իգոր Զաբոլոցկին և Իլնուր Վալիտովն այսօր դատապարտվել են 3 տարվա ազատազրկման։

Այս գործով առաջին դատավճիռը կայացվել էր դեռևս ապրիլին ձեռնարկատեր և ծրագրավորող Ալեքսանդր Վայսերոյի նկատմամբ. նա դատապարտվել է 4 տարվա ազատազրկման «փողերի լվացման» համար։