«Բարև»՝ հայերենով․ Եկատերինովկայում նշել են Ռուսաստանի ժողովուրդների լեզուների օրը
10 Սեպտեմբերի 2026, 16:30
Սեպտեմբերի 8-ին Բոլշայա Եկատերինովկայի գյուղական գրադարանում անցկացվել է «Բարև՝ բոլոր լեզուներով» խորագրով միջոցառում՝ նվիրված Ռուսաստանի ժողովուրդների լեզուների օրվան։
Դպրոցականները սովորել են, թե ինչպես ողջունել և բարի օր մաղթել ինը լեզուներով, այդ թվում՝ հայերենով։
Միջոցառման առանձնահատուկ պահերից մեկը հայկական բնությանը նվիրված բանաստեղծությունն էր, որը հայերենով արտասանել է ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Եվգենյա Ստուլովան։