«Բելկինի վիպակները»՝ ռեժիսոր Արկադի Դարբինյանի բեմադրմամբ
24 Հունիսի 2025, 12:35
Ռուսաստանի Արմավիր քաղաքի Դրամատիկական և կոմեդիայի թատրոնում տեղի է ունեցել Պուշկինի «Բելկինի վիպակները» ստեղծագործության հիման բեմադրված համանուն ներկայացման պրեմիերան, որի ռեժիսորը Արկադի Դարբինյանն է։
Ներկայացման վերնագիրը մինչև վերջ գաղտնի էր պահվում, ինչն ավելացրել է ինտրիգն ու հանդիսատեսի հետաքրքրությունը։
Թատրոնի նոր բեմադրությունը առանձնանում է ռեժիսորական ոչ ստանդարտ մոտեցմամբ և դասական ստեղծագործության արդի մեկնաբանությամբ։ Ինքը՝ Արկադի Դարբինյանը, նշել է, որ ձգտել է միավորել պուշկինյան խորությունը ժամանակակից բեմական լեզվի հետ՝ հանդիսատեսին առաջարկելով թարմ հայացք ծանոթ ստեղծագործություններին։