Բոլորը չեն կարող լինել նախարար, որ 7 միլիոն դրամ պարգևավճար ստանան. թոշակառու

16 Ապրիլի 2026, 16:30

Կարծիք

Եթե նախարարների պարգևավճարների որոշ մասն ավելացվեր մեր թոշակներին,հնարավոր է որևէ բան փոխվեր մեր սոցիալական վիճակում: Այս մասին ասել է Չարենցավանի մի բնակիչ հարցման ընթացքում:

«Բոլորը չեն կարող լինել նախարար,որ 7 միլիոն դրամ պարգևավճար ստանան: Եթե մի քիչ խիղճ ունենային,մեր մասին էլ կմտածեին,ոչ թե միայն իրենց գրպանները կլցնեին»,- ասել է հարցման մասնակիցներից մեկը:

Մեկ այլ թոշակառուի խոսքով՝ պատգամավորը ոչնչի կարիք չունի,մինչդեռ թոշակառուներին օգնություն է պետք:

«Ասել որ ճիշտ չէ, լավ չի լինի, բայց պատգամավորների ինչն էր պակաս, որ այդքան պարգևավճար ստացան՝ իրենց աշխատավարձի հետ միասին»,-ընդգծել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում: