Բուենոս Այրեսում բացվել է «Թումո»-ի երրորդ կենտրոնը
12 Օգոստոսի 2026, 15:20
Բուենոս Այրեսում բացվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների երրորդ կենտրոնը։ Նոր կրթական կենտրոնը տեղակայված է Չակարիտա վարչական շրջանում՝ Concepción Arenal 4271 հասցեում, և նախատեսված է ավելի քան 7300 ուսանողի համար։
Բացման արարողության ժամանակ Արգենտինայի քաղաքապետ Խորխե Մակրին նշել է, որ Բուենոս Այրեսն աշխարհում միակ քաղաքն է, որտեղ գործում է միանգամից երեք «Թումո» կենտրոն։ Նրա խոսքով՝ երեք կենտրոնները տարեկան հնարավորություն կունենան ընդունելու մինչև 20 հազար ուսանողի։
Երեք կենտրոններն էլ կառաջարկեն գեներատիվ արհեստական բանականության դասընթացնե։ Սովորողները հնարավորություն կունենան ուսումնասիրելու արհեստական բանականության գործիքների հետ աշխատանքի հիմունքները, ստեղծելու բովանդակություն, մշակելու պարզ հավելվածներ և աշխատելու արհեստական բանականության մոդելների հետ։