«Burbank Music Center». Նոր երաժշտական կենտրոն Լոս Անջելեսում՝ Արմեն Մարտիրոսյանի ղեկավարությամբ

04 Փետրվարի 2025, 22:38

Կրթություն

«Burbank Music Center»-ը կդառնա Բըրբենքի լավագույն վայրերից մեկը, որտեղ երեք տարեկանից սկսած երեխաները կծանոթանան երաժշտության կախարդական աշխարհին: Հանդիսավոր բացմանը «Burbank Music Center»-ի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը ներկայացրել է կենտրոնի առանձնահատկությունները։

Այստեղ 6-7 տարեկանից սկսած երեխաները կսովորեն նվագել երաժշտական գործիքներ, կենտրոնում կգործեն ժողովրդական, դասական և վոկալի դասարանները, երաժշտական թատրոն-ստուդիան։ Դպրոցում դասավանդելու են բացառապես գործող երաժիշտներ։

Բացմանը ներկա էին հայկական համայնքի ներկայացուցիչներ, օտարազգիներ, երաժիշտներ, Բըրբենքի քաղաքապետը և կրթության վարչության ներկայացուցիչներ։ Կարմիր ժապավենը կտրելուց հետո հյուրերը ծանոթացել են դպրոցի հնարավորություններին, շրջել են դասարաններով և վայելել Արմեն Մարտիրոսյանի կատարումները։

Մանրամասները՝ տեսանյութում։