Ճապոնիան 2 մլն դոլար կհատկացնի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին օգնելու համար

06 Հոկտեմբերի 2023, 11:00

Քաղաքականություն

Ճապոնիայի կառավարությունը որոշել է հատկացնել 2 միլիոն դոլարի դրամաշնորհ, որը կուղղվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին օգնելու համար։ Այս մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այդ միջոցները փոխանցվելու են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով։ Ճապոնիայի կառավարության դրամաշնորհը կօգտագործվի ոչ պարենային ապրանքների, դեղորայքի և ջրի պաշարների ձեռքբերման համար։