Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

06 Մայիսի 2024, 10:30

Քաղաքականություն

Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն իր խորին մտահոգությունն է հայտնում Հայաստան-Ադրբեջան անհամաչափ և միջազգային նորմերին անհամապատասխան սահմանազատման հետ կապված։

«Արցախի կորստից հետո այսօր արդեն Հայաստանն է գոյաբանական խնդրի առջև հայտնվել, որի հիմնական պատճառը ՀՀ գործող կառավարության անհեռատես և պարտվողական քաղաքականությունն է։ Այսօր, առավել քան երբևէ, Սփյուռքը չի կարող այլևս անտարբեր մնալ ՀՀ իշխանությունների միակողմանի զիջողական և հակասահմանադրական քայլերի նկատմամբ։

Մենք բարձր ենք գնահատում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի և մեր մտահոգ հայրենակիցների նախաձեռնած շարժումն՝ ի պաշտպանություն Հայաստանի այսօրվա սահմանների։ Ցյուրիխի հայ ակադեմիկանների միությունն իր լիակատար աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» և նմանատիպ համաժողովրդական, ապակուսակցական շարժումներին և լիահույս է հայ ժողովրդի պատմական և իրավական արդարության վերականգման հարցում։