Դա նացիզմի բացահայտ քարոզ էր. Դավիթ Ջամալյանը՝ Արծրուն Հովհաննիսյանի սկանդալային հարցազրույցի մասին
17 Մայիսի 2025, 19:47
Alpha News-ի ուղիղ եթերում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը մեկնաբանել է Հայրենական մեծ պատերազմի մասին Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունները Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
«Ցանկացած անընդունելի թեզ հրապարակավ հնչեցնելու համար այս իշխանությունը փնտրում, գտնում է վարկաբեկված կերպարների։ Եվ առաջին կրակոցը դեպի հանրային ընկալումը անում են նրանք, որոնք վարկաբեկված են այնքան, որ այլևս վարկաբեկվելու տեղ չունեն։ Սա բառիս բուն իմաստով նացիզմի քարոզչություն է, ընդ որում միայն այդ կերպարի մասին չէ խոսքը, այստեղ նաև այլ կերպար կա։ Սա պետական, հանրային, մեր բոլորի հարկերով սնվող հեռուստատեսության եթերից նացիզմի քարոզչություն է, ես այստեղ պատմական թեզերին անդրադառնալ անիմաստ էլ եմ համարում, դա անհեթեթություն է ուղղակի»,- նշել է Ջամալյանը։