Դասագիրք ստեղծողները QR կոդով հղում չպետք է տան, դա անվտանգ չի. Արթուր Պապյան

29 Նոյեմբերի 2023, 21:45

Կարծիք | Կրթություն

Մեդիափորձագետ Արթուր Պապյանը Alpha News-ի ուղիղ եթերում նշել է, որ դասագիրք ստեղծողները QR կոդով հղում չտան, օրինակ, ֆեյսբուքյան ինչ-որ էջերի, որոնք երրորդ անձանց ձեռքին են, որովհետևբ դա անվտանգ չէ.

«Մի քանի դեպքեր ենք տեսնում, երբ դասագիրք ստեղծողները QR կոդով հղում են անում ինչ-որ արտաքին ռեսուրսների, որ գտնվում են իրենց վերահսկողությունից դուսր: Դա արվում է լավ նպատակով:

Ուզում են ինչ-որ հավելյալ մուլտիմեդիա տրամադրել երեխաներին, սակայն եթե հղում են տալիս ինչ-որ ֆեյսբուքյան էջի, պետք է պարզ գիտակցել, որ Ֆեյսբուքը դասագիրքը ստեղծողի վերահսկողության տակ չէ և դա նշանակում է, որ, օրինակ, այդ ֆեյսբուքյան էջը կփակվի, կկոտրվի, կհայտնվի այլոց ձեռքում: Նույնն էլ վեբ կայքերի դեպքում:

Հետևաբար, եթե իսկապես դասագիրք ստեղծողները ցանկանում են անվտանգ միջավայրի հղում տալ, դա պիտի լինի դասագրքին կից սարքված վեբ կայքի տեսքով, իսկ այսխիսի էջերին, որոնք գտնվում են երրորդ անձանց մոտ, դրանց հղումները պիտի սահմանափակվեն կամ հստակ պատճառաբանված լինեն»,- ասել է Պապյանը: