Դիվանագետների համահայկական խորհուրդն իր աջակցությունն է հայտնել «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը

04 Մայիսի 2024, 23:20

Քաղաքականություն

Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։

«ԴՀԽ-ն կոչ է անում մեր բոլոր արժանապատիվ ու հայրենասեր քաղաքացիներին ու հայության բոլոր հատվածներին՝ իրենց միասնական և ակտիվ մասնակցությունը բերել արդարության ու ճշմարտության համահայկական պայքարին»,- նշված է հաղորդագրությունում։