Դոմոդեդովո քաղաքի «Ավիացիոն» միկրոշրջանում բացվել է «Որթատունկ» հայկական շաբաթօրյա դպրոցի մասնաճյուղը։
Դպրոցի տնօրենները կտրել են կարմիր ժապավենը, երեխաներին տրվել են նվերներ, իսկ երիտասարդ ուսուցչուհի Գինեվարդը խոսել է իր մանկավարժական փորձի և Սփյուռքում հայոց լեզվի դասավանդման մեթոդիկայի մասին։