Դուք եք փոխելու երկրի իրավիճակը․ Կարապետյանը՝ ժողովրդին

17 Ապրիլի 2026, 20:43

Քաղաքականություն

Մենք կստիպենք, որ իշխանությունները նահանջեն։ Այս մասին դատական նիստից հետո ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը։

«Դուք եք փոխելու երկրի այս իրավիճակը՝ ձեր ակտիվությամբ, համառությամբ։ Ամեն ինչ փոխվելու է»,- նշել է Կարապետյանը։

Նշենք, որ դատավոր Վահե Դոլմազյանը ավելի քան 5 ժամ քննելուց հետո որոշում կայացրեց ևս 3 ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը որոշակի սահմանափակումներով: