Դուք համառ, մենք ՝ ձեզանից համառ․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին

09 Մայիսի 2024, 20:11

Բոլոր

Նիկոլ Փաշինյանը լուրջ չի ընդունում հայ ժողովրդին: Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Նորից խաբեցին: Հնարավորություն կար սեփական կամքով հայ ազգին ուրախություն պատճառելու, բայց հրաժարվեցիր, այլ ճանապարհով ես ուզում գնալ: Խոփդ քարին է կպել: Պարզապես ժամանակ ես ձգում, կարող էիր մի օրում վերջացնել, բայց չուզեցիր մայիսի 9-ը վերադարձնել: Չուզեցիք, շատ լավ, կտեսնենք ինչքան կտևի: Դուք համառ, մենք ավելի համառ»,- ասաց Սրբազանը: