Էդուարդ Մուրադյանը և Ռուդոլֆ Յավրումյանը` առանց զենքի ինքնապաշտպանության և մարտական սամբոյի Ռուսաստանի ՆԳՆ առաջնության հաղթողներ

02 Փետրվարի 2025, 11:57

Հայեր | Սպորտ

Հունվարի 27-ին Սուզդալ քաղաքի «Սուզդալ արենայում» մեկնարկել է առանց զենքի ինքնապաշտպանության և մարտական սամբոյի Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության գերատեսչական առաջնությունը:

Երկու քաշային կարգերում առաջնության հաղթողներ են դարձել Էդուարդ Մուրադյանը (58 կգ) և Ռուդոլֆ Յավրումյանը (64 կգ) Արմավիրից:

Լավագույնի կոչման համար գոտեմարտերում հավաքվել են ՆԳՆ 38 տարածքային մարմինների և 14 գերատեսչական կրթական կազմակերպությունների ավելի քան 480 ուժեղագույն մարզիկներ: