Եկեղեցու շուրջ գործընթացների նպատակը ժողովրդին վախեցնելն է․ Համբիկ Սասունյան
07 Օգոստոսի 2026, 16:56
Վերջին ութ տարիներին գործող իշխանությունների որդեգրած գործելաոճը մեկ նպատակ է հետապնդում՝ լռեցնել բոլոր նրանց, ովքեր չեն ենթարկվում քաղաքական կուրսին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ազգային-ազատագրական շարժման գործիչ Համբիկ Սասունյանն՝ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ծավալվող իրավական գործընթացներին։
«Արդեն ութ տարի է՝ ով չի հնազանդվում կամ երկրպագում Նիկոլ Փաշինյանին, նրա դեմ ինչ-որ մեղադրանք են առաջադրում՝ պնդելով, թե 5, 20 կամ 50 տարի առաջ ինչ-որ բան է արել։ Թիրախավորում են քաղաքական գործիչներին, գործարարներին, գյուղացիներին, մշակույթի գործիչներին, իսկ հիմա արդեն՝ եկեղեցուն։ Նպատակը մեկն է՝ դատելով վախեցնել ժողովրդին»,- նշել է նա։