Էմփայր Սթեյթ Բիլդինգը Իսպանիայի հաղթանակի պատվին լուսավորվել է կարմիր-դեղին գույներով

20 Հուլիսի 2026, 12:03

Սպորտ

Նյու Յորքի հայտնի երկնաքեր Էմփայր Սթեյթ Բիլդինգի լուսավորությունը փոխվել է կարմիր-դեղինի՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի պատվին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Արգենտինայի և Իսպանիայի հավաքականների մասնակցությամբ եզրափակիչ հանդիպումը կայացել է ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Իսթ Ռադերֆորդ քաղաքում։ Իսպանացիները լրացուցիչ ժամանակում 1։0 հաշվով հաղթանակ են տարել։ ԱԱ-2026-ն անցկացվել է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։ Մրցաշարին առաջին անգամ մասնակցել է 48 հավաքական։