Երևանի Պուշկինի անվան դպրոցի ներկայացուցիչները Սանկտ Պետերբուրգում մասնակցել են Պուշկինի դպրոցների միջազգային ֆորումին

05 Հունիսի 2024, 00:10

Կրթություն

Երևանի Ա. Ս. Պուշկինի անվան դպրոցի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Պուշկինի դպրոցների միջազգային ֆորումին: Բանաստեղծի հոբելյանական տարում որոշվել է Սանկտ Պետերբուրգում անցկացնել «Պուշկինի Պետերբուրգ» ֆորումը։

Ծրագիրը կազմակերպել է Սանկտ Պետերբուրգի արտաքին հարաբերությունների կոմիտեն՝ Ա.Ս.Պուշկինի համառուսաստանյան թանգարանի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ռուս գրականության ինստիտուտի (Պուշկինի տուն) աջակցությամբ։

Միջոցառմանը մասնակցել են ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչներ, ինչպես նաև 8-րդ և 10-րդ դասարանների աշակերտներ ութ երկրից՝ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Տաջիկստանից և Ուզբեկստանից:

Երևանի Ա. Ս. Պուշկինի անվան դպրոցը մասնակցել է բոլոր ֆորումներին: Պուշկինի անվան դպրոցների շարքում երևանյան դպրոցը ամենամեծերից (մոտ երկու հազար աշակերտ) և ամենահներից մեկն է (հիմնադրվել է 1936 թվականին՝ բանաստեղծի մահվան 100-րդ տարելիցից մի քանի ամիս առաջ):

Նշվում է նաև, որ ֆորումի ժամանակ ստեղծվել է Պուշկինի անվան դպրոցների միջազգային ասոցիացիան։ Հանդիսավոր արարողությանը 8 երկրների 18 ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ ստորագրել են համատեղ հայտարարություն։