Երևանում ծեծի են ենթարկել թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին
22 Սեպտեմբերի 2026, 21:53
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Միկոյան փողոցում բռնության է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի «Ավտոբուս» ՓԲԸ-ի թիվ 23 երթուղու վարորդը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ տուժած վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները: