Երևանում հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը հետաձգվել է

23 Սեպտեմբերի 2026, 13:50

Հասարակություն

Երևանում այս օրերին նախատեսված «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը հետաձգվել է։

Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ՝ հանդիպումը հետաձգվել է ադրբեջանական կողմի խնդրանքով։

Նշվում է, որ այս փուլում ադրբեջանական կողմը նպատակահարմար չի համարում հանդիպման անցկացումը։