Երևանը պետք է հրաժարվի կեղծավոր քաղաքականությունից․ Վյաչեսլավ Վոլոդին

26 Օգոստոսի 2026, 10:33

Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը, որը հայտարարում է Եվրամիությանն անդամակցելու մտադրության մասին, սակայն միևնույն ժամանակ օգտվում է ԵԱՏՄ հնարավորություններից, ցինիկ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Կցանկանայի, որ ՀՀ-ն կեղծավոր քաղաքականություն չվարի, քանի որ եթե ՀՀ-ն օրենք է ընդունում Եվրամիությանն անդամակցելու մտադրության մասին, ապա ինչո՞ւ եք օգտվում ԵԱՏՄ հնարավորություններից։ Ինչո՞ւ եք խաբում դրա անդամներին։ Դա ցինիկություն է, դա սխալ է։ Հստակ ասեք՝ դուք գնո՞ւմ եք Եվրամիություն։ Գնացեք։ Բայց այդ դեպքում այստեղ չպետք է արտոնություններ ստանաք», — «Вести»-ին տված հարցազրույցում ասել է Վոլոդինը։