Երիտասարդական ինքնաբուխ երթ՝ Տերյան փողոցում

10 Մայիսի 2024, 12:24

Քաղաքականություն

Երիտասարդները ինքնաբուխ երթ են անում Տերյան փողոցում:

Վաղ առավոտից մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Դասադուլ են սկսել տարբեր համալսարանի ուսանողները:

Հիշեցնենք, որ երեկ Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարեց անհնազանդության խաղաղ ակցիաներ իրականացնելու մասին ու կոչ արեց սկսել դասադուլ, գործադուլ: