Ես երբեք չեմ մոռացել, որ հայ եմ. Արման Հովհաննիսյան

29 Հունվարի 2025, 11:56

Կարծիք | Քաղաքականություն

Հայ հայտնի երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանն իր սոցիալական ցանցերում արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ սկանդալային հայտարարություններին։

«Թե կյանքում, թե երգարվեստում ես երբեք չեմ մոռացել, որ հայ եմ, որ ունեմ պատմություն, անջնջելի ցավ ու հաղթանակ, որ դեռ պիտի վերադառնա»,- գրել է Հովհաննիսյանը։