Ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը դուրս է եկել «Սանկտ Պետերբուրգի Օլիմպոս» միջազգային մրցույթի եզրափակիչ

09 Հունիսի 2025, 17:40

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգում ավարտվել են «Սանկտ Պետերբուրգի Օլիմպոս» երաժիշտների միջազգային պատանեկան հեռուստատեսային մրցույթի լսումները: Կամերային նվագախմբի ուղեկցությամբ կատարողական վարպետություն են ցուցադրել 12 մասնակիցներ: Ժյուրին որոշել է կատարողներին, որոնք կշարունակեն պայքարը:

Եզրափակիչ են դուրս եկել 4 մասնակիցներ, որոնց թվում է Օդինցովո քաղաքից 14-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը:

Առջևում ամենակարևոր մրցակցային փորձությունն է: Նրանցից միայն մեկը կստանա գլխավոր մրցանակը: