Ֆուտբոլային տոնակատարությունը վերածվել է անհաջողության․ խաղացողն ընկել է թունելը

09 Օգոստոսի 2026, 13:29

Սպորտ

Բրազիլական «Կորիտիբա»-ի ֆուտբոլիստը գոլը տոնելիս ցատկել է գովազդային վահանակի վրայով, սակայն չի կարողացել պահել հավասարակշռությունը և ընկել է դեպի հանդերձարաններ տանող թունելը։

Միջադեպն առավել ուշագրավ է դարձել նրանով, որ ֆուտբոլիստի խփած գոլն ի վերջո չի հաշվվել․ մրցավարները արձանագրել են խաղից դուրս վիճակ։