Ֆրանսիայում անցկացվում է հայկական սրբավայրերին նվիրված ցուցահանդես

22 Հունիսի 2025, 15:10

Մշակույթ

2025 թվականի հունիսի 14-ից մինչև 2026 թ․ փետրվարի 1-ը Վալանսում տեղի կունենա «Հայաստան․ սրբության ժամանակը» խորագրով ցուցահանդեսը։ Այցելուներին սպասվում է հետաքրքրաշարժ ճանապարհորդություն Հայաստանի պատմության, բնապատկերների և ժառանգության միջով:

Ժամանակակից հայ և ֆրանսիացի արվեստագետների գործերը, հնագույն առարկաները, վիրտուալ իրականությունը և հայտնի «Iconem» գործակալության հուզիչ տեսանյութերը կպատմեն Գեղարդի, Հաղպատի և Կիրանցի հնագույն վանքերի մասին։