Ֆրանսիայում լույս է տեսել «Իմ փոքրիկ Հայաստանը» խոհարարական գիրքը

10 Հոկտեմբերի 2026, 16:10

Հասարակություն

Ֆրանսիայում լույս է տեսել խոհարարական գրքերի հեղինակ և լրագրող Սոնյա Էզգուլյանի նոր գիրքը՝ «My Little Arménie» («Իմ փոքրիկ Հայաստանը») վերնագրով։

288 էջանոց գրքում ներկայացված է հայկական ուտեստների ավելի քան 100 բաղադրատոմս, այդ թվում՝ ավանդական ժինգյալով հացը, խաղողի տերևով տոլման, ինչպես նաև տարատեսակ աղանդերներ։

Հեղինակը գիրքը նվիրել է այն կանանց, որոնք սերնդեսերունդ պահպանել և փոխանցել են հայկական խոհարարական ավանդույթները։

Սոնյա Էզգուլյանը հայկական արմատներով ֆրանսուհի է։ Նա խոհարարական գրքերի հեղինակ է, խմբագրում է հայտնի «Bocuse Magazine» ամսագիրը, Լիոնում ռեստորան ունի, իսկ ավելի վաղ հրատարակել է «Սոնյա Էզգուլյանի հետ ուտելու և խմելու արվեստը» կոմիքսների գիրքը։

Հիմա եթերում