Ֆրանսիս Քուրքջյանն ու Ջոնի Դեպը բացահայտում են «Dior»-ի «Sauvage Extrait»-ի գաղտնիքները
18 Հոկտեմբերի 2026, 17:30
«Dior» նորաձևության տունը տեսանյութ է հրապարակել, որտեղ «Dior Parfums»-ի ստեղծագործական տնօրեն, ֆրանսահայ պարֆյումեր Ֆրանսիս Քուրքջյանն ու «Sauvage» ապրանքանիշի դեմք, դերասան Ջոնի Դեպը ներկայացնում են «Sauvage Extrait» նոր բուրմունքի ստեղծման ընթացքն ու բաղադրիչները։
Լաբորատորիայում Քուրքջյանը Դեպին է ցուցադրել բույրի հիմքում ընկած բնական հումքատեսակները՝ պաչուլին, վետիվերն ու մայրու փայտը։
Հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծում է «Dior»-ի հավատարմությունը բարձր պարֆյումերիայի ավանդույթներին՝ համադրելով հայազգի վարպետի տաղանդն ու հոլիվուդյան դերասանի յուրահատուկ կերպարը։