Գարրի Դաղլյան․ ընդմիշտ ճառագայթվածը

05 Մայիսի 2024, 00:20

Հայեր

Մայիսի 4-ին լրացել է ամերիկացի հայտնի ֆիզիկոս Հարրի Դաղլյանի ծննդյան 103-ամյակը: Հարրին ծնվել է Կոնեկտիկուտ նահանգի Ուոթերբերի քաղաքում։ Նա սովորել է տարրական և միջնակարգ դպրոցներում, որտեղ ջութակ է նվագել դպրոցի նվագախմբում։

Այնուամենայնիվ, նա չգնաց երաժշտական ուղով, և 17 տարեկան հասակում նա ընդունվեց տեխնոլոգիական ինստիտուտ՝ Մաթեմատիկա ուսումնասիրելու համար, իսկ ավելի ուշ սկսեց ուսումնասիրել ֆիզիկան, մասնավորապես՝ տարրական մասնիկները: Այնուհետև նա ընդունվեց Պուրդյու համալսարան, որտեղ 1942 թվականին ստացավ բակալավրի աստիճան։

1944 թվականին Հարրին ընդգրկվել է ֆիզիկոսների՝ միջուկի կրիտիկական զանգվածն ուսումնասիրող խմբի կազմում։

Ցավոք, 24 տարեկանում Հարրի Դաղլյանը ճառագայթահարվել է մի միջադեպի արդյունքում, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա անզգուշորեն վոլֆրամի կարբիդի բրիկետը գցել Է պլուտոնիումի միջուկի մեջ: Դաղլյանը ստացել է նեյտրոնային ճառագայթման 510 ռենտգեն չափաբաժին, որը համապատասխանում է միջուկի 1016 բաժանմանը։

Չնայած այն հանգամանքին, որ բժիշկները պայքարում էին Հարրիի կյանքի համար, ինչպես կարող էին, նրա մոտ արագ զարգացան բարդագույն ճառագայթային հիվանդության ախտանիշները: Նա մահացել է տեղի ունեցածից 25 օր անց։