Գեորգի Դոլմազյանը՝ ՀԶԻ ազգային մրցանակաբաշխության բեմադրող ռեժիսոր
16 Հունիսի 2025, 22:52
Մոսկվայում տեղի է ունեցել Համացանցի զարգացման ինստիտուտի (ՀԶԻ) ազգային մրցանակաբաշխությունը, որի բեմադրող ռեժիսորն արդեն ավանդույթի համաձայն Գեորգի Դոլմազյանն է:
«Մոսֆիլմ» կինոհամերգային համալիրում մրցանակներ են շնորհվել 22 անվանակարգերում, այդ թվում՝ 15 գլխավոր և 7 հատուկ։
ՀԶԻ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Գորեսլավսկին նշել է որակյալ առցանց բովանդակության կարևորությունը:
«Սա ՀԶԻ արդեն 4-րդ մրցանակաբաշխությունն է, և տեսնում ենք՝ որքան շատ հեղինակներ են կարողանում ստեղծել հետաքրքիր, որակյալ և բովանդակալից առցանց արտադրանք: Համացանցը մեր «երկրորդ տունն» է, և կարևոր է այս միջավայրը լցնել անկեղծ պատմություններով և իրական հերոսներով, որոնցով կարելի է ոգեշնչվել»,-ասել է նա: