Գեորգի Դոլմազյանը՝ Մոսկվա քաղաքի արվեստի պատվավոր գործիչ
13 Մայիսի 2025, 18:30

Մոսկվայի քաղաքապետի հրամանագրով՝ մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա ստեղծագործական գործունեության համար՝ Եվգենի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնի ռեժիսոր, թատերական փառատոնների դափնեկիր Գեորգի Դոլմազյանին շնորհվել է «Մոսկվա քաղաքի արվեստի պատվավոր գործիչ» կոչումը:
Այս մասին սոցցանցում հայտնել է «МОСТ» թատրոնը: