Գերնպատակ ունենք՝ հաղթական վերադարձ Քրիստոսով Արցախ․ Արցախի թեմի առաջնորդ

04 Մայիսի 2024, 16:30

Քաղաքականություն

Արցախցու ձայնը Աստծո ձայնն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ ավելացնելով, որ արդարությունը հանարվոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել։

«Մենք այսպիսի ելք չէինք սպասում՝ բռնի տեղահանում, արմատախիլ են արել ծառը։ Բայց այստեղ գյուղացիներ կան, ովքեր հասկանում են, որ երբ ծառն արմանտախիլ ես անում, գլխավոր արմատը մնում է հողում։ Մեզ մնում է, որ Քրիստոսով հաղթանակած վերադառնանք մեր գլխավոր արմատին, որ մնացել է  հայրենի հողում։ Մեր առաջ նպատակ ունենք, գերնպատակ ունենք՝ հաղթական վերադարձ Քրիստոսով Արցախ։ Սա յուրաքնաչյուրիս նվիրական ցանկությունն է։ Որքան շուտ, այնքան լավ», — ասել է նա։