Գեղասահորդ Արթուր Դանիելյանն անձնական հաղթանակ է որակել ազատ ծրագրում երեք քառակի պտույտով ցատկը

04 Փետրվարի 2025, 19:34

Սպորտ

Հայ գեղասահորդ, գեղասահքի Եվրոպայի 2020 թվականի առաջնության արծաթե մեդալակիր Արթուր Դանիելյանը Սանկտ Պետերբուրգի Գեղասահքի առաջնությունում գրավել է 4-րդ տեղը: Նա խոսել է իր չորրորդ տեղի մասին և անձնական հաղթանակ է համարել Սանկտ Պետերբուրգի առաջնության ազատ ծրագրում երեք քառակի պտույտով ցատկի կատարումը: Այս մասին նա պատմել է լրագրողներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Երեք քառակի պտույտով ցատկի կատարումն իմ անձնական հաղթանակն է, այսօր ես կյանքումս առաջին անգամ ազատ ծրագրում երեք անգամ ցատկեցի: Ես առաջին անգամ չէ, որ լավ եմ սահում և ուրախ եմ, որ այսօր նույնպես ելույթ ունեցա առանց ընկնելու։ Ուզում էի այնպես սահել, որ վերջում անկեղծ էմոցիաներ պարգևել», — ասել է Դանիելյանը։