Գոհար Մարտիրոսյանի նախագիծը՝ Վենետիկի կինոփառատոնում
12 Սեպտեմբերի 2026, 12:30
Ռեժիսոր Գոհար Մարտիրոսյանի «The River That Knows Too Much» («Գետը, որը չափազանց շատ բան գիտի») նախագիծն ընդգրկվել է Վենետիկի 83-րդ կինոփառատոնի՝ ընդլայնված իրականությանը նվիրված Venice Immersive հատուկ ծրագրում։
Այս մեդիաարվեստի հիմքում ընկած է Արաքս գետը։ Մարտիրոսյանը դա դիտարկում է որպես պատմության կենդանի վկայություն, որպես հավաքական հիշողության պահապան։ Գետը հատում է աշխարհաքաղաքական սահմաններ, անցնում հակամարտությունների ու բնապահպանական փոփոխությունների միջով՝ այդ բոլոր գործընթացներն արտացոլելով իր ջրերում։
Գոհար Մարտիրոսյանը ժամանակակից հայ նկարչուհի է, թատերական ռեժիսոր և մուլտիմեդիայի արտիստ։ Նրա աշխատանքները ուսումնասիրում են պատմական հիշողությունը, աշխարհաքաղաքական ցնցումները և բնապահպանական խնդիրները։ Նա ծնվել է Գյումրիում, և բնակվում է Հայաստանում և Ֆրանսիայում։