Գոռ Հարությունյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17 Մայիսի 2026, 21:12
Հայ մարզիկ Գոռ Հարությունյանը Թբիլիսիում ընթացող մրցաշարում, 88 կգ քաշային կարգում հաղթել է ադրբեջանցի մարզիկին և դարձել սամբոյի Եվրոպայի չեմպիոն:
Ավելի վաղ Կարեն Սարգսյանը (58 կգ) նույնպես դարձել էր Եվրոպայի չեմպիոն, Մաիս Ներսեսյանը (64 կգ) – փոխչեմպիոն, իսկ Գևորգ Ազատյանը (79 կգ) ստացել էր բրոնզե մեդալ։