Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել

06 Հոկտեմբերի 2026, 19:27

Հասարակություն

Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լեւոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել։ Այդ մասին տեղեկանում ենք Հանրային հեռարձակողի խորոհուրդի որոշումից։

Պատճառների թվում նշվում է այն, որ «Ընկերության կողմից օրվա խորհրդին անհամապատասխան տեսալսողական բովանդակության հեռարձակմամբ ընկերությունը չի ապահովել սոցիալական պատասխանատվության բարձրացմանն ուղղված ծրագրային քաղաքականության իրականացումը»,-նշված է Հանրային հեռարձակողի խորհրդի որոշման մեջ։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին, Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվել էր ժամանցային համերգ։

Հիմա եթերում