ՀԱԷԿ-ը պայմանագիր կկնքի «Ռոսատոմ»-ի հետ՝ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու վերաբերյալ

14 Դեկտեմբերի 2023, 09:25

Տնտեսություն և Բիզնես

Հայկական ատոմակայանը «Ռոսատոմի» հետ պայմանագիր կկնքի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու աշխատանքներ իրականացնելու համար։

Համապատասխան նախագիծն ընդգրկված է ՀՀ նախարարների կաբինետի դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում։

Նախագծով առաջարկվում է թույլատրել ՀԱԷԿ-ին «Ռոսատոմ»-ի հետ համաձայնագիր կնքել մեկ անձից համապատասխան աշխատանքներն իրականացնելու համար գնման տեսքով։

Որոշման նախագծում նշվում է նաեւ, որ արժեքը չպետք է գերազանցի 65 մլն դոլարը։

ՀԱԷԿ-ը միակ ատոմակայանն է Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Գտնվում է Երևանից մոտավորապես 30 կիլոմետր դեպի արևմուտք՝ Մեծամոր քաղաքի մոտ։ Ներկայումս գործում է ՀԱԷԿ-ի միայն երկրորդ բլոկը՝ ապահովելով հանրապետությունում տարեկան էլեկտրաէներգիայի արտադրության շուրջ 30-35%-ը։