Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, դուք էլ ծափահարելու եք․ Սամվել Կարապետյան
17 Սեպտեմբերի 2026, 16:25
«Իրական Հայաստանի» գաղափարախոսության հիմքում հայրենազրկման հայեցակարգն է, ինչի տարածումը մենք պետք է կանխենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե կուսակցությունը հակված է գործել բացառապես խորհրդարանական ընդդիմության տիրույթում և պատրաստ չէ փողոցային պայքարի՝ Կարապետյանը նշել է, որ դիմելու են իրավիճակից բխող բոլոր անհրաժեշտ քայլերին։
Խոսելով իշխանափոխության ժամկետների մասին՝ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը կոչ է արել չշտապել և գործընթացը վստահել հավասարակշռված ու հաշվարկված քայլերին․ «Այս գործընթացին հավասարակշռված մոտեցում է անհրաժեշտ։ Հաջորդ վարչապետը ես եմ լինելու»։