Հատուկ տեխնիկա և ոստիկանություն Աջափնյակում. Երևանի քաղաքապետարանը սկսել է կրպակների ապամոնտաժումը
12 Հոկտեմբերի 2026, 20:22
Երևանի Շինարարների փողոցում ՀՀ ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն այս պահին իրականացնում են կրպակների ապամոնտաժման աշխատանքներ։ Այս մասին հայտնել է տեղի տնտեսվարողներից մեկը։
Տնտեսվարողի փոխանցմամբ՝ ապամոնտաժման աշխատանքները նախատեսված էին առավոտյան, սակայն պատկան մարմինները որոշել են գործընթացը սկսել ուշ երեկոյան։ Կրպակատիրոջ կարծիքով՝ աշխատանքների ժամը փոխվել է հանրային հնարավոր հնչեղությունից և բողոքի ակցիաներից խուսափելու նպատակով։