Հայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել Աստանայում անցացված միջազգային օլիմպիադայում
12 Օգոստոսի 2026, 12:15
Հայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել օգոստոսի 2-8-ն Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցացված Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI)։
Թիմային մրցույթում Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը ներկայացնող քառյակը գրավել է 5-րդ տեղը։
Անհատական հաշվարկում Արամ Ամիրխանյանը և Ռազմիկ Եփրեմյանը (Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց) դարձել են բրոնզե մեդալակիրներ: