Հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցու նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել մի քանի հոդվածներով

02 Հոկտեմբերի 2026, 12:45

Հասարակություն

Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել էր քրվարույթ՝ զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, հրազենի ապօրինի շրջանառությունը, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Դատախազությունից:

Դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրվարույթ՝ պետական սահմանն ապօրինի հատելը, հրազենի մաքսանենգություն: Նախաձեռնված այս վարույթը միացվել է մայր վարույթին: