Հայ-ռուսական հարաբերությունների ֆորմատի փոփոխության դեպքում մեր կյանքը 20%-ով վատանալու է․ Ալեն Ղևոնդյան

Եվրամիությունը, որ երկրի հետ շփվել է, այդ երկիրն ունեցել է տարածքային կորուստներ, ցնցումներ, ինչպես նաև դարձել է Ռուսաստանի Դաշնության դեմ գործիք ԵՄ-ի քայլերի համար։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

«ԵՄ-ն բաց տեքստով ասել է, որ մեր տարածաշրջանի կարևոր դերակատարը Թուրքիան է, քանի որ ունի իր շահերն այդ երկրի հետ, բայց այստեղ խնդիրը ԵՄ-ՌԴ փոխհարաբերություններն են։ Թուրքիան մի քիչ լավ, մի քիչ վատ, բայց շփվում է ՌԴ-ի հետ։ Եվ ստացվում է՝ մեջտեղում մենք ենք ոտնատակ ընկնում, և մեզ օգտագործելու են որպես գործիք ՌԴ-ի դեմ ինչ-որ գործընթացներ սկսելու համար»,- նշել է քաղաքագետը։

Ղևոնդյանի խոսքով՝ եթե հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների ֆորմատը փոխվի, ՀՀ-ի ՀՆԱ-ն կնվազի մինչև 20%։

«Ստացվում է, որ մեր կյանքը 20%-ով վատանալու է։ Բայց դա ունենալու է նաև մուլտիպլիկատոր էֆեկտ կյանքի որակի բոլոր բաղադրիչների վրա՝ սկսած հացից մինչև գազ, հոսանք, և այսպես շարունակ»,- եզրափակել է Ալեն Ղևոնդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։