Հայաստանի մայրաքաղաքին մաղթում ենք պահպանել իր անկրկնելի կոլորիտը․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
10 Հոկտեմբերի 2026, 11:20
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Երևանի օրվա առիթով։
«Հայաստանի մայրաքաղաքին մաղթում ենք պահպանել իր անկրկնելի կոլորիտը՝ համադրելով հարուստ պատմական ժառանգությունն առաջադեմ ձեռքբերումների հետ, իսկ երևանցիներին՝ բարօրություն և բարգավաճում»,- նշված է քաղաքի 2808-ամյակի առիթով հղված ուղերձում։